Պայթյուններ կլինեն բոլոր շրջաններում

Պայթյուններ կլինեն բոլոր շրջաններում

Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում: ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Պայթյուններ հնարավոր է նաև Ստեփանակերտի մերձակայքում:

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2157 հա տարածք, ավելի քան 650 կմ ճանապարհ, 1 892 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth