Ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում

Ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում

Ռուսաստանի խաղաղապահ զորակացմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովման խնդիրները: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ օրը Մատաղիս-Քարվաճառ և հետադարձ երթուղով Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է 53 բեռնատարների տեղաշարժը, որոնք շինանյութ են մատակարարել պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացրած բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար: Բեռներում եղել են նաև սննդամթերք և տարբեր ապրանքներ:
«Քաղաքացիական տրանսպորտի և հումանիտար բեռների ուղեկցման խնդիրները կատարելուց բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարբերաբար մասնակցում է մարդասիրական գործողությունների շրջանակներում  Բերձորի միջանցքում անվտանգության ապահովմանը և պարեկություն իրականացմանը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում:
Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում պարեկություն իրականացնելիս հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել»,-ասվում է  հաղորդագրության մեջ:
wp-apeth