Անցած յոթ օրում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի հունիսի 3-9-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ
· Հունիսի 4-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 11 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
· Հունիսի 6-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 31 կմ եւ 25 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, 25 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 23 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։
· Հունիսի 7-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Թավրիզ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ, 26 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ 28 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
· Հունիսի 8-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 24 կմ եւ 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, 31 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Նախիջեւանում՝ Շահբուզ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. հունիսի 3-ին 6,1 մագնիտուդով Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 138 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: