Խաչմաչում թշնամու քթի տակ հող են մշակում

Խաչմաչում թշնամու քթի տակ հող են մշակում

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում վերբնակվել է վեց ընտանիք՝ Շուշիի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի շրջաններից: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Խաչմաչի գյուղապետ Մխիթար Ղահրիյանը և նշել, որ պատերազմի հետևանքով հիմնովին ավերվել են հանդիսությունների սրահը և մեկ բնակելի տուն:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ գյուղում այս պահին ազատ տուն չկա: Պատերազմից հետո գյուղի բոլոր բնակիչները հետ են վերադարձել: Չնայած թշնամին շատ է մոտեցել գյուղին, սակայն բնակիչները չեն հրաժարվում իրենց վար ու ցանքսից: Գյուղացիներն ամեն օր տեսնում են ադրբեջանցիների՝ Կարմիր շուկայից Շուշի գնացող մեքենաների շարասյունը: Համայնքապետի խոսքով՝ թշնամին, տեսնելով գյուղի բնակիչների, ամեն անգամ արհամարհական, լկտի ու վիրավորական պահվածք է ցուցաբերում:

«Խաչմաչի բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Ցանել են 57 հա արևածաղիկ, 47 հա հաճար, 22 հա եգիպտացորեն, 50 հա ցորեն և գարի: Գյուղում խոշոր եղջերավոր անասուների թիվը 80 է, իսկ մանրինը՝ 100: Ունենք նաև 250 գլուխ խոզ»,- ավելացրել է Մ. Ղահրիյանը: Գյուղում կա ակումբ, բուժկետ, դպրոց, որտեղ հաճախում է 39 աշակերտ։ Խաչմաչում գործում է նաև 1651 թվականին հիմնադրված եկեղեցին: Ներհամայնքային ճանապարհներն ամբողջովին սալապատված են։

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով խնդիրների մասին՝ մեր զրուցակիցը առաջնահերթ է համարել ջրի հարցը: Գյուղացիներն օրական 3-4 ժամ են ջուր ունենում, իսկ ամառային շոգ եղանակներին՝ երեք օրը մեկ՝ կես ժամով: Երկրորդ կարևոր խնդիրը փողոցային լուսավորությունն է, որի կարիքը հետպատերազմյան շրջանում առավել շատ է զգացվում։

wp-apeth