Անցած մեկ օրում ականզերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Անցած մեկ օրում ականզերծվել է 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 5 շինություն: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2064 հա տարածք, 632,3 կմ ճանապարհ, 1733 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25603 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust»ոչ կառավարական կազմակերպությունն այսօր ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից տարածքներում։
Չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով, հանրապետության ամբողջ տարածքում՝ գյուղատնտեսական և զբոսաշրջային վայրերում, իրականացվում են իննժեներահետախուզական աշխատանքներ։
Որպես կանոն, հայտնաբերված զինատեսակները սակրավորական ջոկատները պայթեցնում են տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխում անվտանգ վայր։