Ջրի խնդիրը լուծվում է փրկարարների օգնությամբ
Արցախի Ասկերանի շրջանի Դաշուշեն, Սառնաղբյուր եւ Խնապատ գյուղերում խմելու ջրի խնդիր կա: Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի խոսքով՝ նախքան պատերազմը Դաշուշենի օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմական գործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է:
Բնակիչների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել է Արցախ։ Ջրամատակարարման հարցը վերջնականապես լուծելու ուղղությամբ տարվում են շինարարական աշխատանքներ, կկառուցվեն նոր օրական կարգավորող ջրավազաններ։
Այժմ բնակիչների հոգսը ժամանակավոր թոթափում է ԱԻ պետական ծառայությունը: 2 օրը մեկ փրկարարները հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով ջուր է մատակարարվում գյուղերի գլխավոր ջրավազաններ: