Բոլոր թոշակառուներին կվճարվի 68 հազար դրամի չափով աջակցությունը

Բոլոր թոշակառուներին կվճարվի 68 հազար դրամի չափով աջակցությունը

Անկախ՝ էլեկտրոնային դիմումների մերժումից, բոլոր թոշակառուները կստանան ապրիլ ամսվա՝ 68 հազար դրամի չափով աջակցությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Պարզաբանում ենք. քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը»,-նշել են նախարարությունից՝  հավաստիացնելով, որ բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը:

wp-apeth