Փրկարարական վարժանքներ՝ Արցախում
Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով եւ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ՝ ծառայության բոլոր ստորաբաժանումներում անցկացվում են տեսական ու գործնական պարապմունքներ, որոնց ժամանակ փորձառու եւ փորձաշրջան անցնող ապագա փրկարարներն կատարելագործում են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները: Անցած շաբաթ կազմակերպված պարապմունքների ժամանակ սկսնակները մասնակցել են պարանով բարձրանալ-իջնելու, գետանցման, ժումարով (պարանով վերելք կատարելու, ինքնապահովման եւ բեռներ ֆիքսելու ատամնավոր բռնակ) վերելք եւ ությակով վայրէջք վարժություններին:
Առանձին դասընթաց է կազմակերպվել հրդեհաշիջման, վտանգի ժամանակին կանխման թեմաներով։ Դասընթացները տարվում են բոլոր հերթափոխերում՝ հրամանատարների մասնակցությամբ: Եղանակի տաքացմանը զուգահեռ նախատեսվում են նաեւ ցուցադրական վարժանքներ լեռնաանտառային գոտիներում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti