Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1461 հա տարածք, 453 կմ ճանապարհ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Անցած մեկ օրում ռուս խաղաղապահներն ականզերծել են 15 հա տարածք, 3 կմ ճանապարհ և 27 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 34 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1461 հա տարածք, 453 կմ ճանապարհ, 1425 շինություն այդ թվում 30 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 827 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti