Հաստատված ևս 35 դեպք

Հաստատված ևս 35 դեպք

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք, որոնցից 28-ն` առողջացած, 1-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 343 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում:

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքում գրել էր առողջացածների թիվը դարձել է 30:

wp-apeth