Եվս 10 քաղաքացի ապաքինվել է. Բուժվածների թիվը 28 է

Եվս 10 քաղաքացի ապաքինվել է. Բուժվածների թիվը 28 է

Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 10 քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

  • Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է»,- ասել է նախարարը:

Թորոսյանը հայտնել է, որ վարակվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: Նախարարը նշել է նաև, որ երկու ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով, նա ախտանշաններ չունի:

  • Երեխան  ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրը երկու օր ջերմել է: Մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելուև առողջությունը վերականգնելու համար, թեպես, նորից կրկնեմ, որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա: Հույս ունեմ, ժամանակը լրանալուն պես նրանք բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից,-ասել է Թորոսյանը:
wp-apeth