Հաստատված 329 դեպք, 18 բուժված, 1 մահացած
Մարտի 27-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 դեպք, որոնցից 18-ն` առողջացած, 1-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 310 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 1625 թեստավորման դեպքում:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- մնացե՛ք տանը,
- սահմանափակե՛ք շփումները,
- հետևե՛ք անձնական հիգիենային,
- հաճախակի լվացե՛ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
- հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
- շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՛լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
- պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
- խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով