Նոր թվեր ու տվյալներ կորոնավիրուսային աշխարհից

Նոր թվեր ու տվյալներ կորոնավիրուսային աշխարհից

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 24-ի ժամը 12:15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 15 միլիոն 666 հազարը (15,666,840), մահացել է 636,787, բուժվել՝ 9,554,890 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 4 միլիոն 170 հազարը՝ 4,170,131 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է երկու միլիոն 289 հազարը (2,289,951), Հնդկաստանը (1,290,284), Ռուսաստանը (800,849), Հարավային Աֆրիկան (408,052), Պերուն (371,096), Մեքսիկան (370,712), Չիլին (338,759), Իսպանիան (317,246) և Մեծ Բրիտանիան (297,146):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (147,333), հետո գալիս են Բրազիլիան (84,207), Մեծ Բրիտանիան (45,554), Մեքսիկան (41,908), Իտալիան (35,092), Հնդկաստանը (30,657), Ֆրանսիան (30,182), Իսպանիան (28,429), Պերուն (17,654), Իրանը (15,074), Ռուսաստանը (13,046), Բելգիան (9,812), Գերմանիան (9,187), Կանադան (8,874) ու Չիլին (8,838):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,979,617), հետո գալիս են Բրազիլիան (1,570,237), Հնդկաստանը (817,738), Ռուսաստանը (588,774), Չիլին (311,431), Պերուն (255,945), Իրանը (247,230), Հարավային Աֆրիկան (236,260), Մեքսիկան (236,209) և Պակիստան (219,783):

wp-apeth