Մարտունիում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Մարտունիում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:

wp-apeth