Վարակվածներով Մեքսիկան անցավ Բրիտանիայից. Ֆրանսիայում մահվան դեպքերն անցան 30 հազարը

Վարակվածներով Մեքսիկան անցավ Բրիտանիայից. Ֆրանսիայում մահվան դեպքերն անցան 30 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 12-ի ժամը 12:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 856 հազարը (12,856,050), մահացել է 567,913, բուժվել՝ 7,487,895 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոն 355 հազարը՝ 3,355,781 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 840 հազարը (1,840,812), Հնդկաստանը (850,827), Ռուսաստանը (727,162), Պերուն (322,710), Չիլին (312,029), Իսպանիան (300,988) և Մեքսիկան (295,268):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (137,403), հետո գալիս են Բրազիլիան (71,492), Մեծ Բրիտանիան (44,798), Իտալիան (34,945), Մեքսիկան (34,730), Ֆրանսիան (30,004),  Իսպանիան (28,403), Հնդկաստանը (22,696), Իրանը (12,635), Պերուն (11,682), Ռուսաստանը (11,335), Բելգիան (9,782), Գերմանիան (9,134) ու Կանադան (8,773):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,490,542), հետո գալիս են Բրազիլիան (1,213,512), Հնդկաստանը (536,314), Ռուսաստանը (501,061), Չիլին (281,114), Իրանը (217,666), Պերուն (214,152), Իտալիան (194,579), Թուրքիան (193,217) և Գերմանիան (184,500):

wp-apeth