Ամենօրյա ցուցանիշով Հնդկաստանում վարակման նոր դեպքերի ռեկորդ է գրանցվել
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 820916-ի: Հատկանշական է, որ անցած մեկ օրում երկրում գրանցվել է 27114-ից ավելի նոր դեպք: Օրվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է, որը գրանցվել է Հնդկաստանում: Հղում անելով պաշտոնական թվերին՝ BBC-ն գրել է, որ այս ընթացքում երկրում վիրուսից մահացել է արդեն 22123 մարդ: Մյուս կողմից առողջապահության նախարարությունից հայտարարում են, որ ապաքինման մակարդակը լավանում է ևներկա պահին կազմում է 62 տոկոս:
Երկրի մի շարք նահանգներում կրկին որոշել են սահմանափակումներ մտցնել՝ վիրուսի հետագա տարածքումը կանխարգելեու համար: Մայրաքաղաք Դելիում այս ընթացքում հետաձգել են ընդունելության քննությունները: Նշվում է, որ ուսանողներին գնահատելու են՝ հիմնվելով ավելի վաղ ստացած գնահատականների վրա: