Գրանցվել է 366 դեպք, 4 մահ, բուժվել է 227 հոգի
Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ ընդհանուր՝ 366 հաստատված դեպք, գրանցվել է 4 մահ, 227 հոգի բուժվել է, 135 հոգի հիվանդ է, որից՝ 30 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 4 հոգի հոսպիտալացված է Երեւանում, 101 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․ 20 հոգի՝ Կապանից, 39 հոգի՝ Գորիսից, 72 հոգի՝ Սիսիանից, 4 հոգի՝ Մեղրիից, հայտնում են Սյունիքի մարզպետարանից: