Բուժվածներով հնդիկներն անցան ռուսներից, Իսպանիայում վարակվածների թիվն անցավ 300 հազարը

Բուժվածներով հնդիկներն անցան ռուսներից, Իսպանիայում վարակվածների թիվն անցավ 300 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 428 հազարը (12,428,565), մահացել է 558,282, բուժվել՝ 7,251,051 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոն 220 հազարը՝ 3,220,995 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 762 հազարը (1,762,263), Հնդկաստանը (798,152), Ռուսաստանը (713,936), Պերուն (316,448), Չիլին (306,216), Իսպանիան (300,136) և Մեծ Բրիտանիան (287,621):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (135,848), հետո գալիս են Բրազիլիան (69,316), Մեծ Բրիտանիան (44,602), Իտալիան (34,926), Մեքսիկան (33,526), Ֆրանսիան (29,979),  Իսպանիան (28,401), Հնդկաստանը (21,656), Իրանը (12,447), Պերուն (11,314), Ռուսաստանը (11,017), Բելգիան (9,781), Գերմանիան (9,125) ու Կանադան (8,749):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,426,613), հետո գալիս են Բրազիլիան (1,185,596), Հնդկաստանը (497,688), Ռուսաստանը (489,068), Չիլին (274,922), Իրանը (215,015), Պերուն (207,802), Իտալիան (193,978), Թուրքիան (190,390) և Գերմանիան (183,600):

wp-apeth