Կորոնավիրուսը Հայաստանում. կա հաստատված 235 դեպք

Կորոնավիրուսը Հայաստանում. կա հաստատված 235 դեպք

Մարտի 24-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 235 դեպք, որոնցից 2-ն` առողջացած:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացե՛ք տանը,
  • սահմանափակե՛ք շփումները,
  • հետևե՛ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե՛ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՛լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
  • խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

wp-apeth