Ռուսաստանում վարակվածների թիվն անցավ 700 հազարը

Ռուսաստանում վարակվածների թիվն անցավ 700 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 8-ի ժամը 13:20-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 973 հազարը (11,973,641), մահացել է 547,120, բուժվել՝ 6,919,704 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոն 97 հազարը՝ 3,097,421 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 674 հազարը (1,674,655), Հնդկաստանը (745,390), Ռուսաստանը (700,792), Պերուն (309,278), Չիլին (301,019), Իսպանիան (299,210) և Մեծ Բրիտանիան (286,349):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (133,977), հետո գալիս են Բրազիլիան (66,868), Մեծ Բրիտանիան (44,391), Իտալիան (34,899), Մեքսիկան (32,014), Ֆրանսիան (29,933),  Իսպանիան (28,392), Հնդկաստանը (20,683), Իրանը (11,931), Պերուն (10,952), Ռուսաստանը (10,667), Բելգիան (9,776), Գերմանիան (9,103) ու Կանադան (8,711):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,355,081), հետո գալիս են Բրազիլիան (1,117,922), Ռուսաստանը (472,511), Հնդկաստանը (458,489), Չիլին (268,245), Իրանը (207,000), Պերուն (200,938), Իտալիան (192,815), Թուրքիան (185,292) և Գերմանիան (182,700):

wp-apeth