Վարակվածների թիվն անցավ 10 միլիոնը, մահացածների թիվը՝ կես միլիոնը
Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 28-ի ժամը 13:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 105 հազարը (10,105,629), մահացել է 501,696, բուժվել՝ 5,477,837 հիվանդ:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 596 հազարը՝ 2,596,770 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 315 հազարը (1,315,941), Ռուսաստանը (634,437), Հնդկաստանը (530,924), Մեծ Բրիտանիան (310,250) և Իսպանիան (295,549):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (128,152), հետո գալիս են Բրազիլիան (57,103), Մեծ Բրիտանիան (43,514), Իտալիան (34,716), Ֆրանսիան (29,778), Իսպանիան (28,341), Մեքսիկան (26,381), Իրանը (10,364), Բելգիան (9,732), Գերմանիան (9,026) ու Կանադան (8,516):
Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,081,494), հետո գալիս են Բրազիլիան (715,905), Ռուսաստանը (399,087), Հնդկաստանը (311,001), Չիլին (228,055), Իտալիան (188,584), Իրանը (180,661), Գերմանիան (177,500) և Թուրքիան (169,182):