Կորոնավիրուսը Հայաստանում. կա հաստատված 136 դեպք
Մարտի 20-ի, ժամը 10:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 14 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Ունենք առողջացման 1 դեպք:
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 136 դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: