Վարակվածների թիվն անցել է 9,5 միլիոնը, Ռուսաստանում՝ 600 հազարը

Վարակվածների թիվն անցել է 9,5 միլիոնը, Ռուսաստանում՝ 600 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 533 հազարը (9,533,443), մահացել է 485,160, բուժվել՝ 5,179,398 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 462 հազարը՝ 2,462,708 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 192 հազարը (1,192,474), Ռուսաստանը (606,881), Հնդկաստանը (473,719), Մեծ Բրիտանիան (306,862) և Իսպանիան (294,166):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (124,282), հետո գալիս են Բրազիլիան (53,874), Մեծ Բրիտանիան (43,081), Իտալիան (34,644), Ֆրանսիան (29,731), Իսպանիան (28,327), Մեքսիկան (24,324), Իրանը (9,996), Բելգիան (9,722), Գերմանիան (9,003) ու Կանադան (8,484):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,040,608), հետո գալիս են Բրազիլիան (649,908), Ռուսաստանը (368,822), Հնդկաստանը (271,723), Չիլին (215,093), Իտալիան (186,111), Գերմանիան (176,300),  Իրանը (172,096) և Թուրքիան (164,234):

wp-apeth