Կորոնավիրուսը Հայաստանում. կա հաստատված 122 դեպք
Մարտի 19-ի, ժամը 14:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 7 դեպք:
Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 122 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք:
Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 106 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
ՀՀ ԱՆ