Վարակվածների թիվն անցել է 9 միլիոնը, Չիլիում բուժվել է 200 հազարից ավելի պացիենտ

Վարակվածների թիվն անցել է 9 միլիոնը, Չիլիում բուժվել է 200 հազարից ավելի պացիենտ

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոնը (9,051,889), մահացել է 470,821, բուժվել՝ 4,842,025 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 356 հազարը՝ 2,356,657 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոնը (1,086,990), Ռուսաստանը (584,680), Հնդկաստանը (426,910), Մեծ Բրիտանիան (304,331) և Իսպանիան (293,352):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (122,247), հետո գալիս են Բրազիլիան (50,659), Մեծ Բրիտանիան (42,632), Իտալիան (34,634), Ֆրանսիան (29,640), Իսպանիան (28,323), Մեքսիկան (21,825), Բելգիան (9,696), Իրանը (9,623), Գերմանիան (8,962) ու Կանադան (8,430):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (980,355), հետո գալիս են Բրազիլիան (579,226), Ռուսաստանը (339,711), Հնդկաստանը (237,252), Չիլին (200,569), Իտալիան (182,893), Գերմանիան (174,900),  Իրանը (163,591) և Թուրքիան (160,240):

wp-apeth