Սահմանափակումներ Վիկտորիայում. Վարակի նոր դեպքերն աճում են

Սահմանափակումներ Վիկտորիայում. Վարակի նոր դեպքերն աճում են

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կրկին սահմանափակումներ կմտցնեն կապված կորոնավիրուսի վարակի տարածման հետ, հայտնում է CNN-ը:

Վիկտորիա իշխանություններն այսօր հայտնել են, որ նահանգը գտնվում է «կրիտիկական վիճակում» այն բանից հետո, երբ ուրբաթ օրը հաստատվել է վարակի 25 նոր դեպք: Նախորդ օրը գրանցվել էր 13, դրանից մեկ օր առաջ 18 նոր դեպք: Ոլորտի պատասխանատուները միջոցներ են ձեռնարկում իրավիճակը վերահսկելու և ընտանեկան հավաքույթի արդյունքում առաջացած վարակի բռնկումը թուլացնելու համար:

Նշվում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում նոր դեպքերի նման ցուցանիշ չէր գրանցվել, իշխանություններն այս ամենը կապում են ընտանեկան մեծաքանակ հավաքույթների հետ: Հունիսի 21-ից արգելվելու է տանը հինգից ավելի հյուր ընդունել, իսկ բաց տարածքներում թույլատրվելու է հավաքվել առավելագույնը 10 հոգով:

Մինչև հուլիսի 12-ը ռեստորանները, բարերը, թանգարանները, գրադարանները կշարունակեն մարդկանց հյուրընկալել սահմանափակումներով: Առավելագույն քանակ թույլատրվում է:

Ըստ worldometers-ի վերջին տվյալների՝ Ավստրալիայում ընդհանուր հաշվով վարակվել է 7,436 մարդ, մահացել է 102, բուժվել 6,881 պացիենտ:

wp-apeth