Մեքսիկայում մահվան դեպքերի թիվն անցել է 20 հազարը

Մեքսիկայում մահվան դեպքերի թիվն անցել է 20 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 766 հազարը (8,766,035), մահացել է 462,691, բուժվել՝ 4,627,883 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 297 հազարը՝ 2,297,190 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոնը (1,038,568), Ռուսաստանը (569,063), Հնդկաստանը (396,182), Մեծ Բրիտանիան (301,815) և Իսպանիան (292,655):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (121,407), հետո գալիս են Բրազիլիան (49,090), Մեծ Բրիտանիան (42,461), Իտալիան (34,561), Ֆրանսիան (29,617), Իսպանիան (28,315), Մեքսիկան (20,394), Բելգիան (9,695), Իրանը (9,392), Գերմանիան (8,960) ու Կանադան (8,346):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (956,061), հետո գալիս են Բրազիլիան (520,360), Ռուսաստանը (324,406), Հնդկաստանը (214,209), Չիլին (191,491), Իտալիան (181,907), Գերմանիան (174,400),  Իրանը (159,192) և Թուրքիան (157,516):

wp-apeth