Covid 19. Վարակվածների թիվն անցավ 8 միլիոնը
Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 15-ի ժամը 12:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոնը (8,008,391), մահացել է 435,856, բուժվել՝ 4,135,523 պացիենտ:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,162,228 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (867,882), Ռուսաստանը (537,210), Հնդկաստանը (333,255), Մեծ Բրիտանիան (295,889) և Իսպանիան (291,008):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (117,858), հետո գալիս են Բրազիլիան (43,389), Մեծ Բրիտանիան (41,698), Իտալիան (34,345), Ֆրանսիան (29,407), Իսպանիան (27,136), Մեքսիկան (17,141), Բելգիան (9,655), Գերմանիան (8,870), Իրանն (8,837) ու Կանադան 8,146):
Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (870,050), հետո գալիս են Բրազիլիան (453,568), Ռուսաստանը (284,539), Իտալիան (176,370), Գերմանիան (172,600), Հնդկաստանը (169,817), Թուրքիան (151,417), Իրանը (148,674) և Չիլին (143,704):