Կատարվել է 1373 թեստավորում, մեկուսացված է 116 քաղաքացի
Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 78 քաղաքացիներից 54-ն արդեն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1373 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 116 քաղաքացի: