Վարակվածներից 54-ն արդեն բուժվել են
Հունիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 78 քաղաքացիներից 54-ն արդեն առողջացել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1284 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 116 քաղաքացի: