Վարակվել է 814 քաղաքացի, գրանցվել է 21 մահ

Վարակվել է 814 քաղաքացի, գրանցվել է 21 մահ

Արմավիրի մարզում հունիսի 10-ի դրությամբ ընդհանուր հաշվով կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 814 քաղաքացի: Նրանց ուղիղ կեսն արդեն բուժվել է, լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

  • Մարզում ունենք 21 մահ: Ցավոք, մարզում կորոնավիրուսի տարածման կայուն աճ կա, բայց չկա առանձնացված համայնքներ, որտեղ կենտրոնացված են: Իմ կարծիքով, վիրուսը արագ է տարածվում Տանձուտ և Փարաքար համայնքներում։ Օրինակ, Տանձուտ համայնքում այս պահին ունենք 30 վարակված անձ: Մարզում կա 1000 ինքնամեկուսացված: Չենք կարող բացառել, որ մարզում չկան համայանքներ, որտեղ չկան վարակվածներ՝ հաշվի առնելով փաստը, որ անախտանիշ հիվանդների թիվը մեծ է,- ասել է մարզպետը:
wp-apeth