Վարակվել է 328, բուժվել է 150 քաղաքացի
Արագածոտնի մարզում մինչ այս պահը ընդհանուր հաշվով կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 328 քաղաքացի, որոնցից 150-ն արդեն բուժվել են: Լրագրողների հետ զրույցում հայտնել է մարզպետ Դավիթ Գևորգյանը:
- Ունենք հինգ մահ, մեկը բուն կորոնավիրուսից, մյուս չորսի մոտ մահը վրա է հասել այլ հիվանդությունից: Մնացածը շարունակում են բուժվել: Մարզի շատ համայնքներում կան վարակվածներ, բայց խոշոր օջախներ չունենք,- հավելել է մարզպետը: