Հաստատվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք
Հայաստանում հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 հազար 957 դեպք, որից 333 հազար 982-ը`առողջացած, 8026-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6430 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 3605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք, առողջացել է 125 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 663 հազար 980-ի: