Հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք
Հունվարի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 289 նոր դեպք
- 6134 թեստավորում
- 83 առողջացած
- 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346513 դեպք, որոնցից 333200 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3789 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8010 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: Ընդհանուր կատարվել է 2620189 թեստավորում: