Հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 502 նոր դեպք
- 7279 թեստավորում
- 590 առողջացած
- 43 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339020 դեպք, որոնցից 317765 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1447 է: Ընդհանուր կատարվել է 2 373 959 թեստավորում: