Հաստատվել է կորոնավիրուսի 870 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 870 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 870 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 333583 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 299 020 վերջին մեկ օրում` 9660 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 20909 պացիենտ. Մեկ օրում նվազել է 2161-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 304 017 անձ` վերջին մեկ օրում 2161 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 7253 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1404 է:

wp-apeth