Հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 982 նոր դեպք
- 10 870 թեստավորում
- 1153 առողջացած
- 46 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1394 է: Ընդհանուր կատարվել է 2 271 138 թեստավորում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: