Հաստատվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք
Նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել: Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20648 քաղաքացու հետազոտություն, որից 3294-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 2 մահ: 47-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո:
95-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: