Հաստատվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 378 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329 341-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 439 քաղաքացի, մահացածների թիվը 7055 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1379 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8434-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1962 է, ընդհանուր առողջացածներինը՝ 295 722, փաստացի բուժվողներինը՝ 25185 (մեկ օրում նվազել է 1625-ով): Մեկ օրում արվել է 5588 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 252 569 թեստ: