Բրոնխիտ. Միջսեզոնային շրջան

Բրոնխիտ. Միջսեզոնային շրջան

Սուր բրոնխիտով հնարավոր է հիվանդանալ տարվա ցանկացած եղանակին, սակայն առավել հաճախ այն օրգանիզմն ախտահարում է միջսեզոնային շրջանում։ Ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս խուսափել բրոնխիտից եւ ի՞նչ անել, որ սուր բրոնխիտը չվերածվի խրոնիկականի։

ԱՄԱՌԻՑ ՁՄԵՌ, ԳԱՐՈՒՆԻՑ ԱՄԱՌ
Շնչուղիների հիվանդությունների մեջ բրոնխիտը համարվում՝ է ամենահաճախ հանդիպող հիվանդությունը։ Բրոնխները շնչառական համակարգի մաս են և իրենցից ներկայացնում են խողովակներ, որոնք շնչափողը միացնում են թոքային հյուսվածքին։ Շնչափողը միացած է աջ և ձախ գլխավոր բրոնխներին, որոնցից յուրաքանչյուրը մանր խողովակների ձևով ճյուղավորված է ¥բրոնխներ և բբոնխիոլներ¤, և որոնց միջոցով շնչելու ժամանակ օդը անցնում է թոքային հյուսվածք։
Բրոնխների բորբոքման ժամանակ բրոնխների լուսանցքում առաջանում է մեծ քանակությամբ լորձ։

Մեզանից շատերին թվում Է, թե բրոնխիտն առաջանում է ինքն իրեն։ «Լավ մրսել եմ», — հաճախ կարելի է լսել այսպիսի արտահայտություն։ Սակայն միայն մրսելը բավական չէ բրոնխիտով հիվանդանալու համար։ Բրոնխիտ առաջացնում են ախտածին մանրէները, վիրուսները, որոնք շրջանառվում են բնության մեջ և արտաքին միջավայրից թափանցում են օրգանիզմ, ինչպես նաև սեփական օրգանիզմի մանրէները, որոնք ակտիվանում են տարբեր պատճառներով և դուրս են գալիս իմուն համակարգի վերահսկողությունից։ Սա հատկապես հաճախ տեղի է ունենում միջսեզոնային շրջանում՝ ուշ աշնանը կամ վաղ գարնանը։ Եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով՝ տաքից ցուրտ կամ ցրտից տաք, իմունիտետի ակտիվությունը նվազում է, օրգանիզմը ընկալունակ է դառնում տարբեր տեսակի մանրէների և վիրուսների նկատմամբ, սկսվում են սուր շնչառական հիվանդությունները, որոնք սովորաբար անցնում են մեկ շաբաթում։ Սակայն երբեմն դրան հաջորդում է ծանր խեղդող հազը, որը գնալով դառնում է ուժգին և տանջող։ Կրկին բարձրանում է ջերմությունը։ Սա սուր բրոնխիտի տիպիկ ազդանշան է։

Սուր բրոնխիտ կարող է առաջանալ նաև այսպիսի իրավիճակում: Ներկայում շատերն են սիրում իրենց ձմեռային արձակուրդներն անցկացնել տաք երկրներում։ Իսկ օրգանիզմի համար նման կտրուկ փոփոխությունները՝ ցրտից տաք և հակառակը, սթրեսային վիճակներ են, որոնք ընկճում են իմուն համակարգը։ Տաք երկրներում լավ հան¬ գստանալուց հետո վերադառնալով ցուրտ վայրեր՝ վերադարձից 1-2 օր անց կարող եք հիվանդանալ այսպես կոչված «ակլիմատիզացիոն» բրոնխիտով։

Ճիշտ բուժվելու դեպքում բրոնխիտի այս տեսակը, որպես կանոն խրոնիկական չի դառնում։ Ռիսկի ենթակա են այն անձիք, ովքեր չեն դիմում բժշկի՝ մտածելով, որ «ինքն իրեն կանցնի»։ Ավաղ, հենց այդ անփույթ մարդիկ էլ ձեռք են բերում խրոնիկական բրոնխիտ։

Ընդհանրապես որպեսզի խուսափենք ակլիմատիզացիոն բրոնխիտից, խորհուրդ է տրվում արձակուրդներից վերադառնալ աշխատանքի գնալուց 2-3 օր առաջ, քանի որ լարված աշխատանքային գործընթացի մեջ միանգամից մտնելը մեծացնում է ակլիմատիզացիոն ռեակցիաները։

Ուշ աշնանը օդի ջերմաստիճանի կտրուկ անկումով, անձրևներով, ուժեղ քամիներով ստեղծվում են բոլոր նպաստավոր պայմանները սուր բրոնխիտի առաջացման համար։ Դրան ավելացրած այն, որ մենք տաք հագուստի՛ ավելի ուշ ենք անցնում, գլխարկներ չենք կրում, և մրսեցումը պատրաստ է։

Եթե փողոցում օդի ջերմաստիճանը 0OC-ից ցածր է, ապա օրգանիզմի գերսառեցումը երաշխավորված է, դրան ավելացրած արևի անբավարար լինելը, որը բերում է լորձաթաղանթի տեղային իմունիտետի նվազմանը։ Այս պատճառներով էլ օրգանիզմում գտնվող մանրէները դուրս են գալիս իմուն համակարգի վերահսկողությունից, և առաջանում են բորբոքումներ։ Եղանակի անցումային շրջանում խորհուրդ է տրվում ընդունել վիտամին C՝ օրը 1 գրամ, 2-3 շաբաթ ¥եթե ՛հակացուցումներ չկան՝ ստամոքսի խոց, գաստրիտ¤։

ՍՈՒՐ ԲՐՈՆԽԻՏԻՑ ԽՐՈՆԻԿ ԲՐՈՆԽԻՏ

Սուր բրոնխիտը 25% դեպքերում առաջանում է որպես բարդություն սուր շնչառական հիվանդություններից և գրիպից հետո։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ծխելը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, աղտոտված օդը, գերհոգնածությունը։

Հիմնական նշանները.

Ընդհանուր թուլություն, մկանային ցավեր, հաճախ սկսվում է հարբուխով, առաջանում են ըմպանաբորբ ¥ֆարինգիտ¤, կոկորդի բորբոքումներ, շնչափողի բորբոքում։ Այնուհետև սկսվում է աստիճանաբար սաստկացող հազ՝ քիչ լորձային խորխարտադրությամբ։ Կարող է լինել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Սովորաբար՝ սուր բրոնխիտը 1-2 շաբաթում լրիվ անցնում է, չնայած որ հազը կարող է շարունակվել մինչև 4 շաբաթ։.

Սուր բրոնխիտը խրոնիկ բրոնխիտի վերածվում է ոչ միշտ։ Բժիշկները կասկածում են խրոնիկ բրոնխիտ, եթե 2 տարի անընդմեջ հիվանդի մոտ հազը տարվա ընթացքում մոտ 3 ամիս կրկնվում է խորխարտադրությամբ։ Եվ էլի մեկ պատճառ, որից սուր բրոնխիտը դառնում է խրոնիկ, դա օրգանիզմի դիմադրողականության խիստ ցածր վիճակն է և չբուժված սուր բրոնխիտը։

Հաճախակի կրկնվող բրոնխիտները նպաստում են, որ բրոնխներում և թոքերում զարգանան կառուցվածքային փոփոխություններ, իսկ տեղային իմունիտետը կտրուկ նվազի։ Խրոնիկ բրոնխիտի առաջացմանը նպաստում են ծխելը, փոշոտ և աղտոտված օդ շնչելը, քթի, քիթըմպանի, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները։ Խրոնիկ բրոնխիտը հաճախ ուղեկցվում է բրոնխային հեղձուկով։ Հիվանդության մեղմացման շրջանին հաջորդում են սրացումները, երբ հիվանդին անհանգստացնում է գորշականաչավուն խորխարտադրությամբ համառ հազը, հևոցը, ցավերը կրծքավանդակում։ Ջերմությունը կարող է լինել 37,5-38OC: Խրոնիկ բրոնխիտի հաճախ հանդիպող բարդություններից է թոքաբորբը։

Խրոնիկ բրոնխիտի սրացումներ հիմնականում լինում են ցուրտ եղանակին։

Ամբողջությամբ բուժել որևէ խրոնիկ հիվանդություն գրեթե անհնարին է, սակայն անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել և կանխել սրացումները, իսկ սրացումների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ։
Բրոնխիտների բուժումը տարվում է համալիր՝ թոքաբան-մասնագետի հսկողությամբ։ Նշանակվում են խորխաբեր, խորխը նոսրացնող, բրոնխները լայնացնող դեղամիջոցներ, ֆիզիոթերապիա և այլն։ Օգտակար են նաև ժողովրդական բժշկության միջոցները:

wpn-zarhing