Ավանեսյանն այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրի ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկալոգիական բաժանմունքում, ինչպես նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում և «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում»:
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ևս միացել է նախարարի շրջայցին: Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է ԲԿ-ների շենքային պայմաններին, հետաքրքվել բուժօգնության կազմակերպմամբ և COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացով: