Հաստատվել է կորոնավիրուսի 683 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 683 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի, գրանցվել է  7 մահ: Մեկ օրում կատարվել է 6918 թեստավորում: Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 511 103-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն առողջացման, 4 785-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 8 570 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1 150 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

wp-apeth