Հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակման ընդհանուր 537 նոր դեպք, որից 6-ը մահվան ելքով: Առողջացել է 226 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև այս պահը գրանցվել վարակման ընդհանուր  238 422 դեպք, որոնցից  224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1148 է:

wp-apeth