Հաստատվել է կորոնավիրուսի 256 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 256 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 256 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234 814–ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4702 է։

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 188 է, ընդհանուր առողջացածներինը՝ 222 801, փաստացի բուժվողներինը՝ 6175: Մեկ օրում արվել է 5415 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 440 147 թեստավորում:

wp-apeth