220 դեպք է արձանագրվել, ապաքինվել է 64 քաղաքացի

220 դեպք է արձանագրվել, ապաքինվել է 64 քաղաքացի

Հունիսի 5-ի դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդության 220 դեպք է արձանագրվել, ապաքինվել է 64, մահացել է 1 քաղաքացի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է Լոռու մարզպետը: Վերջինս տեղեկացրել է, որ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվն վելացել է 54-ով: Արտադրամասի վարակված աշխատակիցների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 115:

Լոռու ղեկավարը հորդորել է հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները: Այսօր Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի և Տաշիր համայնքների ղեկավարների մասնակցությամբ, հայտնում են Լոռու մարզպետարանից: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ մարզի ղեկավարը հորդորել է հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները: Նա նշել է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հատկապես հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպմանը, որոնք ամենայն խստությամբ կվերահսկվեն ոստիկանության, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից:

  • Ամենօրյա ռեժիմով ձեր ու նաև համայնքապետարանների աշխատակիցների կողմից պետք է շրջայցեր կազմակերպվեն՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով,-ասել է Ա. Ղուկասյանը:
wp-apeth