Իրավիճակը վերահսկվում է
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ֆրանսիայում վերահսկվում է, հայտնել է երկրի կառավարության գիտկոմիտեի նախագահ Ժան-Ֆրանսուա Դելֆրեյսին:
- Վիրուսը դեռ տարածվում, հատկապես մի շարք շրջաններում, բայց դանդաղ: Այնտեղ, որտեղ մենք ունեինք օրում տասնյակ հազարի հասնող հաստատված նոր դեպքեր, հիմա ունենք մոտ 1000,- ասել է նա:
Համաձայն worldometers-ի վերջին տվյալների՝ Ֆրանսիայում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 152,444-ի, մահացել է 29,065, բուժվել 69,976 պացիենտ: