Հաստատվել է վարակվելու 102 դեպք

Հաստատվել է վարակվելու 102 դեպք

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 635-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4505 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1096 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5601-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216423, փաստացի բուժվողներինը՝ 2611: Մեկ օրում արվել է 3724 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 167 466 թեստ:

wp-apeth