Հաստատվել է վարակվելու 73 նոր դեպք
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223285 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
- Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1108066 վերջին մեկ օրում` 3067 նոր թեստավորում:
- Փաստացի այս պահին բուժվում է 3122 պացիենտ. Մեկ օրում նվազել է 32-ով:
- Վերջին տվյալներով ապաքինվել է 214609 անձ` վերջին մեկ օրում 105 անձ:
- Վերջին մեկ օրում մահվան դեպք չի գրանցվել: