Կվերակառուցվի Սիսիանի բժշկական կենտրոնը

Կվերակառուցվի Սիսիանի բժշկական կենտրոնը

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։ Մահճակալների թիվը` 39 (ինտենսիվ 5, անհետաձգելի բուժօգնության 2 մահճակալ): Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի  2 մասնաշենքից:

Կունենա մի քանի բաժանմունք.

  • 1.թերապևտիկ
  • 2.մանկական
  • 3.շտապօգնության
  • 4.ինտենսիվ թերապիայի
  • 5.ախտորոշման
  • 6.մանկաբարձագինեկոլոգիական
  • 7.ինֆեկցիոն
  • 8.վիրաբուժական  

Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ, հայտնում են ՀՀ առողջապահության լրատվական բաժնից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth