Մահացել է Ֆելիքս Գրիգորյանը
Ապրիլի 6-ին կյանքից հեռացել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Գյումրու պատվավոր քաղաքացի Ֆելիքս Վրույրի Գրիգորյանը:
Բժշկի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և մարզպետարանի ողջ աշխատակազմի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում վաստակավոր բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի ֆելիքս Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Շիրակի մարզը կորցրեց իր նվիրյալ բժշկին, արժանավոր մտավորականին, հայրենասեր մարդուն ու քաղաքացուն: Մեր վշտակցություններն ենք հայտնում ֆելիքս Գրիգորյանի ընտանիքին, ընկերներին, մերձավորներին ու բարեկամներին»,- նշված է ցավակցական խոսքում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti